Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Լա՜վ, էլի...»

«Լա՜վ, էլի...»
18.12.2015 | 01:28

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության կազմակերպած ստորագրահավաքին միացել է ՕԵԿ խմբակցությունը` ողջ կազմով: Սահմանադրական բարեփոխումների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու ձևաթղթի տակ ստորագրել է ընդամենը 17 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 27 ստորագրություն, այսինքն, պակասում է տասը ստորագրություն: Ի դեպ, բոլոր ստորագրողներն էլ ի սկզբանե գիտեն, որ «դատապարտված» փաստաթուղթ է, բայց միացել են ստորագրահավաքին:
ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեցինք. «Տպավորությունն այնպիսին է, թե ՕԵԿ-ը միացել է ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ վստահ լինելով, որ համապատասխան քանակի ստորագրություն չի հավաքվելու»: Պատգամավորը նեղսրտեց. «Լա՜վ, էլի: Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Կարող է հավաքվել այդքան ստորագրություն, կարող է` ոչ: Դա ՀԱԿ-ի նախաձեռնությունն է, և իրենք էլ հետամուտ են դրան»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ